Նյու Յորքում 751,5 հազար դոլարով վաճառվել է Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենը
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում 751,5 հազար դոլարով վաճառվել է Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենը

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 751,5 հազար դոլարով վաճառվել է Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506 թթ,) նամակի հազվագյուտ պատճենը, որն ուղեկցվում է լուսաբանող նկարներով: Դա վաճառքից հասույթի ռեկորդային բարձր գումար է նման լոտերի աճուրդում, սեպտեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Նյու Յորքի Bonhams առեւտրական տան մամուլի ծառայության ղեկավար Կիմ Սուն Հին:

«Մեր առևտրական տունը սեպտեմբերի 26-ին անցկացրեց հին գրքերի և ձեռագրերի աճուրդ, որոնց մի մասը նվիրված էր ճանապարհորդություններին և նոր աշխարհների հայտնագործություններին: Աճուրդի բացարձակ թոփը դարձավ Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենն Ամերիկայի հայտնագործման մասին: Այդ հազվագյուտ նամակը՝ վեց լուսաբանող նկարներով, ձեռք բերվեց 751,5 հազար դոլարով: Կոլումբոսի դեռ ոչ մի նամակ նման բարձր գնով չի վաճառվել աշխարհի աճուրդներում»,- ճշտել է Կիմ Սուն Հին: