
Կյանքի 92-րդ տարում մահացել է Playboy տղամարդկանց հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները:
Համապատասխան հաղորդագրությունը սեպտեմբերի 27-ին զետեղվել է Twitter-ում հրատարակության էջում:
«Այսօր կյանքից հեռացել է Playboy-ի հիմնադիր Հյու Մ. Հեֆները: Նա 91 տարեկան էր»,- ասված է տեքստում:
Playboy-ը հիմնվել Է 1953 թվականին եւ համարվում Է տղամարդկանց՝ աշխարհում առավել տարածված հանդեսներից մեկը: Այն հրատարակվում է 30-ից ավելի երկրներում: