Fithacker.ru-ն գրում է, որ առողջությունը պահպանելու համար կարևոր է թթվայնության մակարդակի կարգավորումը։ Օրգանիզմի թթվայնությունը չափվում է pH-ով, որը կարող է տատանվել 0-14-ի սահմաններում։
Օրգանիզմում pH-ի օպտիմալ մակարդակը.
թուք՝ 7.0-7.5
մեզ՝ 4.6-8.0
արյուն՝ 7.35-7.45
Երբ այս ցուցանիշները նվազում են, օրգանիզմում թթվայնությունը բարձրանում է։ Դրա մասին կարող են վկայել հետևյալ նշանները։
Քաշի ավելացում։ Երբ օրգանիզմում թթվայնության մակարդակը բարձրանում է, դրանում հավաքվում են նյութափոխանակության արգասիքները։ Օրգանները, որոնք պատասխանատու են օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար, ծանրաբեռնվում են և չեն կարողանում դուրս բերել հավաքված թթուն։ Արդյունքում՝ թթուն միանում է ճարպային բջիջների հետ, ինչի հետևանքով ավելորդ կիլոգրամներ եք կուտակում։
Թույլ ոսկորներ։ Կալցիումը հարկավոր է ոսկորների առողջության պահպանման համար։ Թթվայնության բարձրացման հետևանքով կալցիումն օրգանիզմից դուրս է գալիս, ինչի արդյունքում ոսկրային կառուցվածքը թուլանում է։ Սա կարող է հանգեցնել օստեոպարոզի առաջացման։
Ստոմատոլոգիական խնդիրներ։ Օրգանիզմում թթվայնության բարձացման հետևանքով ատամներից կալցիումը դուրս է գալիս, ինչ հետևանքով դրանք տուժում են։ Արդյունքում՝ ատամներն ավելի ընկալունակ են դառնում բակտերիաների նկատմամբ։
Հոգնածություն։ Բարձր թթվայնության դեպքում օրգանիզմն ավելի ընկալունակ է սնկերի, վարակների, բակտերիաների ազդեցությանը։ Դա հանգեցնում է իմունիտետի թուլացման, հյուծվածության, վնասում ֆերմենտներն ու հորմոնները՝ առաջացնելով հոգնածություն։
Մաշկային խնդիրներ։ Բարձր թթվայնությունը վնասում է մաշկը։ Արյան շրջանառությունը տուժում է, մաշկը չի կարողանում ազատվել տոքսիններից։ Արդյունքում՝ առաջանում են մի խումբ մաշկային խնդիրներ, այդ թվում՝ ալերգիա, էկզեմա, բշտիկներ։
Լորձի կուտակում։ Երբ օրգանիզմի թթվայնությունը բարձրանում է, օրգանիզմը չի կարողանում ազատվել լորձից։ Այդ դեպքում թոքերը կարող են ծանրաբեռնվել, ինչը խանգարում է շնչառությանը։ Այս վիճակը կարող է հանգեցնել նաև ցավի կրծքավանդակում, շնչահեղձության, հազի, ռեսպիրատոր հիվանդությունների։
Մկանային ցավեր։ Մկաններն անհրաժեշտ քանակով թթթվածին չեն ստանում, ինչը հանգեցնում է ցավի։
Անքնություն։ Անքնությունն ու հյուծվածությունը հաճախ pH-ի ցածր մակարդակի հետևանք են։ Օրգանիզմում կալցիումի անբավարար քանակը հանգեցնում է հաճախակի հոգնածության։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը