
Մարդը պետք է ձեռքերը լվանալու համար 20 րոպե ծախսի, որպեսզի լիովին ազատվի ախտածին մանրէներից: Այս մասին գրել է Guardian-ը՝ վկայակոչելով Թագավորական դեղագործական ընկերության տվյալները:
Ինչպես նշում են փորձագետները, գործընթացի օպտիմալ տևողությունը որոշելու համար պարտադիր չէ ժամակարգավորիչ դնել. բավական է երկու
անգամ երգել “Happy Birthday to You”-ն:
Հետազոտությունների համաձայն՝ այդ ժամանակը թույլ է տալիս «վերացնել» բոլոր վիրուսները և մանրէները, որոնք կարող են մրսածություն, գրիպ
և ստամոքսի խանգարում առաջացնել:
Դեղագործների տվյալներով՝ ձեռքերի պարզ լվացումն օգնում է կանխել փորլուծի դեպքերի շուրջ մեկ երրորդը և շնչառական վարակներով
ախտահարման դեպքերի 16 տոկոսը: