Aston Martin ընկերությունը Մոնակոյում զբոսանավերի ցուցահանդեսում ներկայացրել է իր առաջին մոտորանավակը:
Quintessence Yachts ընկերության դիզայներները և Aston Martin-ը ներկայացրել են AM37 մոդելը, որի առավելագույն արագությունը 92,6 կմ/ժ է: Զբոսանավն արժե 1,3 մլն ֆունտ ստերլինգ (1,7 մլն դոլար):
Զբոսանավը տեղավորում է մինչև 8 մարդ և ըստ ընկերության՝ երաշխավորում է բացարձակ հարմարավետություն, գրում է Financial Times-ը: