Estet-portal.com-ը գրում է, որ յուրաքանչյուր մարդ բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։
Որ դեպքերում է քթային արյունահոսություն առաջանում։ Ամենից հաճախ քթային արյունահոսությունն առաջանում է տեղային վնասվածքների, քթում օտար մարմնի առկայության, վարակների, ինչպես նաև երկար ժամանակ չոր օդում գտնվելու հետևանքով։ Անսպասելի արյունահոսությունը բավական տարածված է երեխաների շրջանում։ Երբ լորձաթաղանթը վնասվում է, զգալիորեն մեծանում է արյունահոսության հավանականությունը։ Քանի որ քթում մեծ քանակով արյունատար անոթներ կան, արյունահոսություն կարող է առաջացնել նույնիսկ դեմքի աննշան վնասվածքը։ Հաճախակի արյունահոսություն նկատվում է նաև այն մարդկանց շրջանում, ովքեր արյունը խտացնող դեղամիջոցներ են ընդունում։ Այսպիսի դեղամիջոցներ ընդունելու, արյան մակարդելիության խանգարման կամ բարձր արյան ճնշման դեպքում արյունահոսությունը դադարեցնելը բավական բարդ է. դրա համար կարող է նույնիսկ 20 րոպե պահանջվել։
Ինչու է քթից արյուն գալիս։ Գոյություն ունեն մի խումբ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել քթային արյունահոսության։ Դրանց շարքին դասվում են.
- քիթը շատ ուժեղ մաքրելը
- քիթը փորելու սովորությունը
- վնասվածքներ
- սինուսիտ
- մրսածություն կամ գրիպ
- կլիմայի առանձնահատկություններ (շոգ եղանակ՝ ցածր խոնավությամբ, կամ ջերմաստիճանի կտրուկ անկում)
- ծովի մակերևույթից մեծ բարձրության վրա գտնվելը
- ալեգիկ ռեակցիաներ
- դեղամիջոցների ընդունում
- թմրամիջոցների օգտագործում
- բարձր ճնշում
- ռինոպլաստիկա
- կալցիումի անբավարար քանակ
- քիմիական նյութերի ազդեցություն
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- հորմոնալ անհավասարակշռություն
- արյան մակարդելիության խանգարում
- նորագոյացություններ քթի հատվածում
- ալկոհոլի չարաշահում
- վարակիչ հիվանդություններ։
Ինչպես դադարեցնել արյունահոսությունը և երբ դիմել բժշկի.
- նստեք և գլուխը մի փոքր առաջ բերեք, սակայն այնպես, որ այն սրտի մակարդակից ներքև չգտնվի։ Այս դեպքում արյունը չի հասնի կոկորդ, ինչը կարող է հանգեցնել սրտխառնոցի, փսխման և դիարեայի
- բերանով շնչեք
- սառը իր դրեք քթին
- 5-7 րոպե մնացեք նշված դիրքում, շարունակեք շնչել քթով
- անհրաժեշտության դեպքում և բժշկի նշանակմամբ կարող եք սփրեյ օգտագործել։
Եթե արյունահոսությունը չի դադարում 15-20 րոպե անց, կամ արյունը շատ առատ է, մի հապաղեք, զանգահարեք շտապօգնություն։
Բժշկի օգնությանը հարկավոր է դիմել նաև հետևյալ դեպքերում.
- հաճախակի քթային արյունահոսություն
- արյան զգալի կորուստ
- արյունահոսությունն առաջանում է վնասվածքի հետևանքով
- չնայած առաջ եկած դիրքին՝ արյունը շարունակում է հոսել դեպի կոկորդ
- արյունահոսությունը նկատվում է որոշակի դեղամիջոցների օգտագործման արդյունքում
- ձեզ անհանգստացնում են այլ նշաններ, որոնք կարող են վկայել հիվանդության առկայության մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը