Marketium.ru-ն գրում է, որ զուգընկերոջ հետ հարաբերություններում հարկավոր է իմաստուն լինել։ Եթե հարաբերություններ եք սկսել տղամարդու հետ, հարկավոր է լուրջ մտածել այն մասին, թե ինչպես եք պահում ձեզ նրա հետ հարաբերություններում։ Մոռացեք անզուսպ լինելու, խանդոտ հաղորդագրությունների և ուշադրություն գրավելու միջոցների մասին։ Հետևեք տղամարդու հետ շփման այս 10 կանոններին։
Հեշտ հասանելի մի եղեք և մի սկսեք միանգամից ամեն օր հանդիպել նրան։ Շփվեք որոշակի պարբերականությամբ և մի համառեք հանդիպումներ ունենալ։
Մի չարաշեք սմայլիկների օգտագործումը։
Հարկավոր չէ թողնել բոլոր գործերը և միանգամից պատասխանել նրա զանգերին ու հաղորդագրություններին։ Թող նա հասկանա, որ դուք լուրջ և զբաղված աղջիկ եք։
Որպեսզի տղամարդը ցանկանա անձամբ հանդիպել ձեզ հետ, հարկավոր չէ ամբողջ օրը շփվել նրա հետ սոցիալական ցանցերով։
Հարկավոր չէ հաղորդագրություններ գրել սոցիալական ցանցերում նրա էջերին։
Կեսգիշերից հետո մի գրեք նրան։ Դա ևս ասում է, որ դուք լուրջ աղջիկ եք, ով ամբողջ գիշեր չի կարող սոցիալական ցանցերում լինել, քանի որ առավոտյան բազմաթիվ գործեր ունի։
Տղամարդու առաջին հաղորդագրությանը հարկավոր է պատասխանել միայն ժամեր անց։ Դա նրան կստիպի նյարդայնանալ։
Հարկավոր չէ սոցիալական ցանցերում բաց գիրք լինել։
Մի պատասխանեք «Ինչ ես անելու 5 րոպեից» և նմանատիպ հարցերի։ Կամ միանգամից վազեք հավաքվելու, կամ արհամարհեք։
Բոլոր հաղորդագրություններին, որոնք ձեզ ուղարկում է անծանոթ տղամարդը, հարկավոր է կարճ պատասխանել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը