
Օգտատեր Արամազդ Ղալամքարյանն իր Facebook-յան էջում գրում է. «Իմ լավ ընկերներից մեկի և հաստատ ոչ միայն իր համար (մի փոքր թարմացնելով «Ազատ միտք» խմբի պատրանքների թեման). մահն ու ծնունդը սահման են՝ անդին, մի բան կա, որ նույնն է: Երբ մտածում ես, թե ինչ կլինի հոգու հետ մահից հետո, մտածում ես նաև՝ ինչ է եղել ծնունդից առաջ: Եթե մի տեղ ես գնում, ուրեմն ինչ-որ տեղից ես գնում: Կյանքում էլ է այդպես: Եթե եկել ես այս աշխարհ, ուրեմն ինչ-որ մի տեղից ես եկել: Եթե ապրելու ես հետո էլ, ուրեմն ապրել ես մինչև այդ էլ»: