Լիլի Սարգսյանը՝ «Միսս աշխարհ»-ի կայքում. քվեարկենք հայ գեղեցկուհու օգտին
Advertisement 1000 x 90

Լիլի Սարգսյանը՝ «Միսս աշխարհ»-ի կայքում. քվեարկենք հայ գեղեցկուհու օգտին

«Միսս Արմենիա» ՀՀ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը մեկնելու է Չինաստանի Սանյա քաղաք՝ մասնակցելու «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթին։

Նշենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է ներկայանալու այդ մրցույթում։

«Միսս աշխարհ» մրցույթի պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրվել են այս տարվա մրցույթի մասնակիցների լուսանկարներն ու տվյալները՝ այդ թվում Լիլի Սարգսյանինը։ Նրա օգտին կարող եք քվեարկել այստեղ։

Լիլի Սարգսյանի մասին «Միսս աշխարհ»-ի կայքում գրված է. Լիլի Սարգսյան. 17 տարեկան, հասակը՝ 172 սմ, ուսանողուհի, տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։

wnews.am