Առավոտյան սուրճ խմելը վատ սովորություն է, պնդում է դիետոլոգ և սննդի մասնագետ Լինդի Քոուենը։ Նրա խոսքով՝ մինչև ժամը 10-ը սուրճ խմել առհասարակ չարժե։
Բանն այն է, որ վաղ առավոտյան սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակն օրգանիզմում բարձր է։ Եթե մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո, օրգանիզմը սկսում է ավելի քիչ կորտիզոլ արտադրել, և մարդն ավելի շատ է կախված լինում սուրճից։ Առանց սուրճի օրգանիզմը չի կարողանում արթնանալ։ Օրգանիզմի բնական աշխատանքը չխափանելու համար սուրճի առաջին բաժակը խորհուրդ է տրվում խմել ժամը 10-12-ի սահմաններում։
Քոենի խոսքով՝ պետք չէ սուրճ խմել ցերեկը 14։00-ից հետո․ հակառակ դեպքում խախտվում է քնի և արթունության մեխանիզմը։ Իհարկե, յուրաքանչյուր օրգանիզմ կոֆեինի ընկալման առանձնահատկություններն ունի։ Մեկը կարող է քնել անգամ հենց նոր խմած սուրճից հետո։ Սակայն մեծամասնությանը խորհուրդ է տրվում քնելուց 6 ժամ առաջ սուրճ չխմել։
Քոունեը նաև կարծում է, որ եթե մարզվելուց 20 րոպե առաջ սուրճ խմեք, այն ավելի հաջող կընթանա, դուք կարող եք ավելի ծանր քաշ բարձրացնել և ավելի արագ վազել։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը կարող է արագացնել նյութափոխանակությունը 3-11 տոկոսով՝ օգնելով ավելի շատ ճարպ այրել»,- ասում է մասանագետը։
Ինչ վերաբերում է օրվա ընթացքում սուրճի առավելագույն քանակին, ապա մարդկանց մեծ մասի համար դա օրական 2-3 բաժակն է։
med.news.am