Ամերիկացի երաժիշտ և դերասան Ջարեդ Լեթոն կենսագրական ֆիլմում կմարմնավորի տղամարդկանց համար Playboy հայտնի հանդեսի՝ վերջերս մահկանացուն կնքած հիմնադիր Հյու Հեֆներին, ֆիլմ, որի ռեժիսորը կդառնա Բրեթ Ռաթները:
Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է The Hollywood Reporter-ը:
«Ջարեդը իմ հին բարեկամն է: Երբ նա լսեց, որ ես Հեֆի պատմության իրավունքն եմ ստացել, ասաց. «Ես ցանկանում եմ մարմնավորել նրան, ես ցանկանում եմ նրան հասկանալ»,- հրատարակությունը մեջբերում է Ռաթների խոսքը:
«Եվ ես իրոք հավատում եմ, որ Ջարեդը կարող է դա անել: Նա մեր ժամանակի մեծագույն դերասաններից մեկն է»,- հավելել է ռեժիսորը:
Հյու Հեֆները վախճանվել է սեպտեմբերի 27-ին կյանքի 92-րդ տարում:
1953 թվականին նա հիմնել է Playboy Enterprises հրատարակչական տունը, որի գործունեությունն ընդգրկում է մեդիա-բիզնեսի տարբեր բնավավառներ: