Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ հայրերն ու մայրերը անգիտակցաբար ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց սեռի զավակներին, չնայած այն բանին, որ նրանք պնդում են հակառակը: Գիտնականների եզրակացութունները հրապարակված են Journal of Consumer Psychology-ում:
«Այս առանձնահատկությունը բնորոշ է աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող և ամենատարբեր մշակույթներին պատկանող մարդկանց,
որոնք մասնակցել են չորս տարբեր գիտափորձերի: «Ինչպես մեզ է թվում, դա կապված է այն բանի հետ, որ կանայք իրենց ավելի շատ են կապում
և իրենց ավելի շատ են տեսնում դուստրերի մեջ, նույնը վերաբերում է տղամարդկանց ու որդիներին»,- հայտարարել է Քրիստինա Դյուրանտը՝ Նյու
Ջերսիի (ԱՄՆ) Ռաթգերսի համալսարանից:
Դյուրանտն ու նրա գործընկերները որոշել են ստուգել՝ տարբերվում է արդյոք հայրերի ու մայրերի գործելակերպը իրենց սեռի և հակառակ սեռի
զավակների նկատմամբ: Դրա համար նրանք հավաքել են մի քանի տասնյակ կամավորներից բաղկացած խումբ, որոնք ունեին դուստրեր ու արու
զավակներ, և խնդրել նրանց՝ անցնել մի քանի պարզ հոգեբանական թեստեր:
Օրինակ, նման գիտափորձերից մեկում հոգեբանները ոչ մեծ գումար էին տալիս փորձի մասնակիցներին և խնդրում նրանց՝ այն բաժանել ընտանիքի անդամների միջև: Դեպքերի մեծ մասում հայրերն այդ փողերը փոխանցում էին իրենց որդիներին, իսկ մայրերը՝ իրենց դուստրերին, ընդ որում՝ նույն կերպ էին գործում ինչպես ԱՄՆ-ից կամավորները, այնպես էլ Հնդկաստանի և այլ երկրների բնակիչները, որտեղ գիտնականները գիտափորձեր էին անցկացնում:
Ամենից հետաքրքրականն այն է, որ բոլոր գիտափորձերից հետո հարցված նույն այդ մարդիկ պնդում էին, որ իրենք իրենց զավակներին
հավասարապես շատ են սիրում: Ինչպես նշում են հետազոտողները, թե՛ հայրերը, թե՛ մայրերը այդպես էին գործում չգիտակցված՝ ենթարկվելով
դեռևս չբացահայտված բնազդներին:
«Այսօրինակ չգիտակցված նախապատվությունները կարող են դուրս գալ ընտանիքի շրջանակներից: Օրինակ, եթե կինը պատասխանատու է աշխատանքային ծառայության գծով առաջխաղացման որոշումների համար, նա կարող է չգիտակցված նախապատվությունը տալ կանանց: Նույնը
վերաբերում է նաև տղամարդկանց: Եթե դա իրոք այդպես է, ապա մենք կարող ենք սկսել աշխատել նման նախապաշարումների հետևանքների
շտկման ուղղությամբ»,- ասել է Դյուրանտը: