Chanel ֆրանսիական նորաձևության ընկերությունը ներկայացրել է կանանց համար նախատեսված իր նոր Chanel Сode Coco թևնոց-ժամացույցը՝ կվարցային մեխանիզմով: Բրենդի ներկայացուցիչների պնդմամբ, այս մոդելը Chanel-ի մշտապես նորացվող կոդերի խորհրդանիշն է:
Թևնոց-ժամացույցի ճարմանդը հիշեցնում է 2.55 մգդակած բեսթսելլեր-պայուսակի ճարմանդը, իսկ դրա տակ գտնվում է թվացույցը: Ժամացույցի գովազդային տեսահոլովակը նկարահանվել է մոդելագործ Գաբրիել Շանելի՝ Կամբոն փողոցի վրա գտնվող առանձնատանը: Chanel նորաձևության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին:
Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է Like 0 Tweet Համօգտագործել թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: