Ամեն ինչ շոգեբաղնիքի դրական և բացասական ազդեցության մասին
Advertisement 1000 x 90

Ամեն ինչ շոգեբաղնիքի դրական և բացասական ազդեցության մասին

Ֆինլանդիայում՝ աշխարհի շոգեբաղնիքների մայրաքաղաքում, ասում են. «Շոգեբաղնիքը աղքատի դեղատունն է»: Պարզենք` որքանով է այս ասացվածքը ճշմարիտ:

Միֆ. շոգեբաղնիքը օգտակար է բոլորի համար:

Փաստ. չնայած շոգեբաղնիքը անվտանգ է առողջ մեծահասակների համար, այն բոլորի համար չէ: Բժիշկների պնդմամբ` շոգեբաղնիքը անթույլատրելի է անկառավարելի զարկերակային ճնշման, առիթմիաների, ոչ ստաբիլ ստենոկարդիայի, սրտային անբավարարության դեպքում: Սրտային անբավարարությունը շոգեբաղնիքի ամենամեծ վտանգն է: Սրտի աշխատանքի սկզբնական արագացումից հետո մկանները թուլանում են, զարկերակային ճնշումը իջնում նպաստելով արյան’ դեպի սիրտ ներհոսքի մեծացման: Այսպիսով, շոգեբաղնիք գնալուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Միֆ. շոգեբաղնիք գնալը մարմնին հավելյալ խոնավությամբ է ապահովում:

Փաստ. շոգեբաղնիքում Ձեր մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40°՝ ստիպելով մոտ 2 լիտր քրտինք արտազատել: Ահա թե ինչու է կարևոր շատ ջուր խմել:

Միֆ. որքան երկար մնաք շոգեբաղնիքում, այնքան լավ:

Փաստ. բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել շոգեբաղնիքում մնալը մինչև 15-20 րոպե: Քանի որ մարմինը բարձր ջերմաստիճանի ազդեցությանը ենթարկելը կարող է առաջացնել ջրազրկում և սրտի ռիթմի խանգարումներ:

Միֆ. շոգեբաղնիքը արագ նիհարելու արդյունավետ միջոց է:

Փաստ. մենք բոլորս շոգեբաղնիքից հետո թեթև ենք կշռում, բայց քաշի նմանատիպ կորուստը ժամանակավոր է: Այլ խոսքերով, երբ ջրի կամ սննդի միջոցով վերականգնում ենք կորցրած հեղուկը, քաշը արագ վերականգնվում է: Սակայն շոգեբաղնիքը կարող է բարձրացնել մետաբոլիզմի արագությունը, ինչ կնպաստի հետագայում քաշի նվազմանը: Մի բանում շոգեբաղնիքի բոլոր սիրահարները համաձայնում են. այն օգնում է խաղաղեցնել միտքն ու հանգստացնել մարմինը: Զարմանալի չէ, որ 5.3 մլն բնակչությամբ Ֆինլանդիայում կա 3.3 մլն շոգեբաղնիք:

Blog.zocdoc.com