Ընկույզով ամենահամեղ տորթը՝ «Թագավորական»
Advertisement 1000 x 90

Ընկույզով ամենահամեղ տորթը՝ «Թագավորական»

Բաղադրիչներ

Խմոր

Ձու – 10 հատ

Շաքարավազ – 2 բաժակ

Ալյուր – 2 բաժակ

Սոդա – 1 թ/գ

Վանիլին – 2 պտղունց

Ընկույզ – 1 բաժակ

Կակաո – 3-4 թ/գ

Կրեմ

Խտացրած կաթ – 1.5 բանկա

Կարագ – 300 գ

Ձու – 1 հատ

Վանիլին – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Առաջին շերտ. 5 ձուն 1 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել մեկ բաժակ ալյուր, կես թեյի գդալ սոդա և 1 պտղունց վանիլին: Գազօջախի թիթեղին նախապես յուղ քսել, ստացված զանգվածը լցնել մեջը, դնել ջեռոցը (ջերմաստիճանը՝ ցածր):

Երկրորդ շերտի խմորը պատրաստել նույն ձևով, ավելացնել 1 բաժակ ծեծած ընկույզ և 3-4 թ/գ կակաո:

Պատրաստի շերտերը բաժանել երկուական մասերի:

Կրեմ. 1.5 բանկա խտացրած կաթը 300 գ կարագի և 1 ձվի հետ լավ հարել, ավելացնել 1 պտղունց վանիլին:

Այնուհետև հերթականությամբ դնել իրար վրա 1 գորշ, 1 սպիտակ շերտերը, ամբողջությամբ պատել կրեմով և վրան ցանել թխվածքի փշրանքներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը