7 փաստ, որ պետք է իմանան բոլորը, ովքեր չեն կարող ապրել առանց սուրճի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 փաստ, որ պետք է իմանան բոլորը, ովքեր չեն կարող ապրել առանց սուրճի

Adme.ru-ն գրում է, որ Բեթհովենն ամեն օր իր համար սուրճ էր պատրաստում սուրճի 60 հատիկից, իսկ Վոլտերը չափազանց մեծ քանակով սուրճ էր օգտագործում և ապրեց 83 տարի։ Կայքը ներկայացրել է մեկ բաժակ սուրճ խմելու 7 պատճառ։

Բարձրացնում է ուղեղի ակտիվությունը

Գաղտնիք չէ, որ սուրճն օգնում է բարձրացնել ուշադրության մակարդակը, լավացնում է կենտրոնանալու կարողությունը, արագացնում մարդու ռեակցիան։ Սակայն այս ամենը տեղի կունենա այն դեպքում, երբ սուրճը շաքարով խմեք. հենց սուրճի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում ուղեղի համապատասխան հատվածները։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի սուրճն օգտագործել քաղցած վիճակում. այս դեպքում կստանաք հակառակ արդյունքը։

Բարձրացնում է ճնշումը

Մեկ բաժակ սուրճը կօգնի հաղթահարել հիպոտոնիայի նոպան՝ արյան ճնշման նվազումը։ Հարկավոր չէ սուրճ օգտագործել, եթե դրա արդյունքում նկատվում է սրտի զարկերի արագացում։

Ամրացնում է իմունիտետը

Սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ այն առավել ակտիվ և առողջ դարձնելով, ինչպես նաև լավացնելով սրտի, լյարդի, աղեստամոքսային տրակտի վիճակը։ Միայն թե փորձեք թարմ աղացած սուրճ օգտագործել։ Լուծվող սուրճն ավելի քիչ օգտակար նյութեր է պարունակում, իսկ քիմիական հավելումները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա։

Ազատում է գլխացավից

Բնական սուրճը կոֆեին է պարունակում և կարող է օգնել հաղթահարել գլխացավը։ Իհարկե, այն չի կարող ամբողջությամբ փոխարինել ցավը հանգստացնող միջոցներին։ Ցավազրկող դեղամիջոցներն արդյունավետ են, քանի որ դրանց հաճախ նաև կոֆեին են ավելացնում, որը դեղամիջոցի ազդեցությունը մեծացնում է 40 տոկոսով։

Հակադեպրեսանտ

Սթրեսից ազատվելը հնարավոր է դառնում դոֆամինի ու սերոտոնինի օգնությամբ։ Մեկ բաժակ սուրճը կօգնի ձեզ սթրեսային վիճակում, քանի որ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենահայտնի միջոցներից մեկն է. հենց կենտրոնական նյարդային համակարգի խթանում է օգնում խուսափել դեպրեսիայից։

Լավացնում է հիշողությունը

Խթանիչների ու նեյրոմեդիատորների շնորհիվ սուրճը լավացնում է աշխատունակությունը, հիշողությունը։ Իհարկե, ասվածը վերաբերում է միայն կարճաժամկետ հիշողությանը։

Օգնում է նվազեցնել քաշը

Սուրճն իսկապես կարող է օգնել նվազեցնել քաշը և պահպանել այն։ Օրգանիզմում լեպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է քաշի ավելացման՝ ճարպերի կուտակման արդյունքում, իսկ կոֆեինը բարձրացնում է այդ հորմոնի մակարդակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը