2017 թվականի երկրորդ եռամսյակում՝ առաջինի համեմատ, գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է 1.2 տոկոսային կետով՝ 19%-ից հասնելով 17.8%-ի։
Սակայն գործազրկության նվազումը վերաբերում է միայն տղամարդկանց, իսկ կանանց դեպքում գործազուրկների թիվը և և գործազրկության մակարդակն աճել են։
Այսպես, տղամարդ գործազուրկների թիվը 2017 թվականի առաջին եռամսյակի 137.1 հազարից նվազել է մինչև 115.7 հազար (երկրորդ եռամսյակում): Տղամարդկանց շրջանում գործազրկության մակարդակն էլ նվազել է՝ 21.2%-ից մինչև 17.5%։
Իսկ կանանց դեպքում պատկերը հակառակն է՝ գործազուրկների թիվն ավելացել է։ Եթե այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկ կանանց թիվը 91.2 հազար էր, ապա երկրորդ եռամսյակում՝ 110.2 հազար։
Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։