Գրասենյակներում բաժակների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով
Advertisement 1000 x 90

Գրասենյակներում բաժակների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով

Գրասենյակներում բաժակների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով, իսկ 20 տոկոսի վրա կարելի է կղկղանք գտնել։ Այս մասին նախազգուշացնում են University of Arizona-ի գիտնականները։

Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ գրասենյակային աշխատողների սպասքը գրեթե ամբողջությամբ կեղտոտված է մանրէներով և վիրուսներով, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու համար։ Գիտնականների խոսքով՝ դրա գլխավոր պատճառը ընդհանուր օգտագործման կեղտոտ ամանի սպունգն է։

Գիտնականները նշում են, որ անգամ եթե արտաքինից գրասենյակային խոհանոցները մաքուր են, իրականում այնտեղ հակասանիտարական վիճակ է տիրում, ինչը մտահոգիչ է։

«Գրասենյակային սպունգները վարակված են E. Coli մանրէներով, ինչը կարող է փորլուծություն, սրտխառնոց, արնամիզություն, ստամոքսի ցավ և տենդ առաջացնել, իսկ ծանր դեպքերում՝ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ, որը երբեմն երիկամային անբավարարության է բերում»,- ասված է ինֆեկցիոնիստների զեկույցում։

Աղտոտմանը նպաստում է նաև այն, որ յուրաքանչյուր 2-րդ գրասենյակային աշխատող զուգարան գնալուց հետո չի լվացում ձեռքերը։ Իսկ եթե մարդու ձեռքերին վիրուսներ են լինում, դրանք նա փոխանցում է առնվազն 5 մակերեսի կամ 14 մարդու։

med.news.am