Microsoft–ի գործադիր տնօրեն Ջո Բելֆիորը հայտարարել է, որ ընկերությունը Windows 10 Mobile-ի համար նոր սարքեր և թարմացումներ չի ստեղծի։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Իհարկե, մենք կշարունակենք աջակցել այդ հարթակին։ Կուղղենք սխալները և անվտանգության թարմացված համակարգեր կթողարկենք»,- ասել է Բելֆիորը։ Սակայն նոր գործառույթների և սարքավորումների արտադրություն չենք պլանավորում։
Նա նաև նշել է, որ ընկերությունը փորձել է հավելվածներ մշակողների ներգրավել։ «Մենք նրանց գումար էինք վճարում, հավելվածը մենք էինք մշակում նրանց փոխարեն»։ Սակայն օգտատերերի քիչ քանակը հանգեցրել է նրան, որ շատ ընկերություններ հրաժարվեցին այդ հարթակում ներդրումներից։
news.am