Երեք արջ մտել են պիցցերիա և կերել երշիկը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երեք արջ մտել են պիցցերիա և կերել երշիկը

Միացյալ Նահանգների Էսթես-Փարք (Կոլորադոյի նահանգ) քաղաքում մայր արջն իր երկու ձագերի հետ մտել են պիցցերիա: Այդ մասին հայտնել է Fox 31 Denver-ը:

Կենդանիները ռեստորան են թափանցել լույս հոկտեմբերի 8-ի գիշերը, երբ այնտեղ ոչ ոք չի եղել: Նրանք գտել և կերել են խմոր ու երշիկ: Տեսագրությունը, որն արվել է տեսադիտարկման խցիկով, հրապարակված է Facebook-ում:

Պիցցերիայի աշխատակիցները ոստիկանությանը հորդորել են չսպանել գազաններին: «Քաղաքի յուրաքանչյուր աղբարկղ այժմ պաշտպանված է արջերից, այնպես որ նրանց մնում են միայն մեր տները, ավտոմեքենաներն ու ընկերությունները»,- գրել են նրանք Facebook-ում հաստատության էջում: