Dolce&Gabbana բրենդի կոսմետիկական ստորաբաժանումը ներկայացրել է աչքերի և կոպերի դեկորատիվ կոսմետիկայի նոր հավաքածու: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնելէ բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Շարքի գովազդում նկարահանվել են դերասան Սիլվեստր Ստալոնեի դուստրերը՝ Սիսթինը և Սոֆյան: Նկարահանման սյուժեի համաձայն,
աղջիկները, որոնք կիսաթափանցիկ սև ժանյակավոր շրջազգեստներ են հագել, կեցվածք են ընդունել իտալական քաղաքի փողոցներում, որտեղ
Oreсchiette պաստայի պատրաստման դասեր են առնում տեղի տարեց բնակչուհուց:
Կոսմետիկայի Emotioneyes նոր շարքում տեղ գտած միջոցների թվում են՝ աչքերի համար High Definition Eyeliner Style ջրակայուն տակադրումը Nero և Terra նրբերանգների ֆետրե ապլիկատորով և կոպերի համար նախատեսված Nero և Terra ստվերաներկերը՝ Natural Blond և Natural Brunette նրբերանգներով (կարելի է քսել խոնավ ապլիկատորով կամ չոր վրձինով):
Արտադրողը հայտնել է, որ այդ միջոցները մաշկի վրա մնում են մինչև 8 ժամ: