«Դա ամենամեծ նվերն է, որը երբևէ ստացել եմ». Անյա Սահակյանի 26-ամյակն ու անակնկալները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դա ամենամեծ նվերն է, որը երբևէ ստացել եմ». Անյա Սահակյանի 26-ամյակն ու անակնկալները

«Yere1» սիթքոմից հայտնի դերասանուհի Անյա Սահակյանը երեկ՝ հոկտեմբերի 9-ին, նշում էր ծննդյան 26-ամյակը: Թե ինչ մթնոլորտում է անցել տարեդարձը և ինչ նվերներ է ստացել, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերին: Առաջինն ինձ շնորհավորեց մայրս: Շատ նվերներ եմ ստացել ընտանիքիս անդամներից՝ վզնոց, մատանի: Կառանձնացնեմ այդ երկուսը, որովհետև մատանին մայրս է նվիրել, իսկ իր բոլոր նվերներն ինձ համար ամենակարևորն են, ինչպես նաև կյանքը, որն ինձ պարգևել է: Դա ամենամեծ նվերն է, որը երբևէ ստացել եմ: Քույրիկս էլ վզնոց նվիրեց իմ մականունով»,-ասում է Անյան՝ հավելելով, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ավելի հանգիստ և օրիգինալ է անցկացրել ծննդյան օրը.

«Ամեն տարի տարբեր ռեստորանային համալիրներում եմ նշել ծննդյանս տոնը, այս տարի ցանկացա այն հանգիստ նշել՝ տանը: Թեև շատ հյուրեր ունեցա: Իսկ հետո օրը շատ կրեատիվ անցկացրեցի՝ երևանյան այգիներից մեկում, շնիկներիս հետ: Իմ ամենահետաքրքիր տարեդարձներից էր, քանի որ շուրջ բոլորս շնիկներ էին, մաքուր օդ և բացօթյա հանգիստ»:

26-ամյա դերասանուհին ասում է՝ ծննդյան տոները շատ է սիրում.

«Այնքան լավ խոսքեր ու շնորհավորանքներ եմ լսում, որ այդ օրը չսիրելն անհնար է: Առաջին հերթին օրս նշում եմ ընտանիքիս հետ, քանի որ նրանք իմ կյանքի ամենակարևոր մարդիկ են: Հետո ընկերներիս հետ եմ անցկացնում օրվա շարունակությունը»:

Ծննդյան օրը Անյան չի մոռացել նաև երազանք պահել.

«Երազանքս շատ հասարակ է՝ ուղղակի լինել երջանիկ ամեն օր, ամեն ժամ և երբևէ չփոշմանել ոչ մի բանի համար»:

style.news.am