Եթե մարդը լավն է, նա բոլորին գրավիչ է թվում, այսինքն գեղեցկությունը զարդարում է. պնդում են չինացի գիտնականները: Հետազոտությանը մասնակեցել են 120 տղամարդ և կին: Նրանց բաժանել էին 3 խմբի և խնդրել մասնակիցներից յուրաքանչյուրին գնահատել անծանոթ մարդկանց 60 լուսանկար: Նկարում պատկերված մարդիկ դեմքի նեյտրալ արտահայտություն ունեին: 3 շաբաթ անց կամավորներին խնդրեցին ևս մեկ անգամ նայել նույն նկարները: Սակայն այս անգամ առաջին խմբի մասնակիցների համար լուսանկարներին ավելացրին յուրաքանչյուրի լուսնկարում պատկերված մարդու դրական հատկությունները` բարություն, ազնվություն և այլն:
Երկրորդ խումբը ստացավ լուսանկարներ՝ հորինված բացասական հատկություններով: Երրորդ խմբին լուսանկարների հետ չտվեցին ոչ մի նկարագիր: Եթե հետազոտության առաջին մասում բոլոր երեք խմբերի մասնակիցները անծանոթների գրավչությունը գնահատեցին նույն կերպ, ապա երկրորդ մասում բոլորովին այլ պատկեր էր: Առաջին խմբին, լուսանկարներում պատկերված մարդիկ ավելի գրավիչ թվացին, քան երրորդ խմբին: Երկրորդ խմբի մասնակիցները, ում հավաստիացրել էին, թե լուսանկարներում պատկերված մարդիկ չար են, ագահ ու անազնիվ, նրանց արտաքինին ամենացածր գտնահատականները տվեցին:
– Մենք պարզեցինք, որ բարությունը գեղեցկացնում է. մարդիկ մյուսների բնավորության գծերը որպես արտաքին գրավչություն են ընկալում,- նշում են գիտնականները` սա նիմբի էֆեկտ անվանելով: