Ամերիկացի մոդել Բելլա Հադիդը հոկտեմբերի 11-ին իր Instagram-օգտահաշվում լուսանկար է հրապարակել մինչև գոտկատեղը բացվածք ունեցող զգեստով: Այդ հանդերձով նա նշել է իր ծննդյան օրը:
Լուսանկարի տակ հայտնված մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ բացվածքում չի երևում ներքնազգեստը, ինչից եզրակացրել են, որ աղջիկն այն չի հագել:
«Բելլա, դու մոռացել ես վարտիք հագնել»,- Հադիդին գրել է նրա հետևորդներից մեկը:
Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է, նա իր կարիերան սկսել է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը և Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել: