Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում կամ մարդկանց կողմից մենք կարող ենք կարդալ կամ լսել Bitcoin բառը: Ինչ է դա հարցը շրջանառվում է շատ տեղերում, սակայն պատասխաններն ու բացատրությունները միշտ տարբեր են:
Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է կամ կրիպտոարժույթ: Այն ստեղծվել է Ճապոնիայում 2008թ. վերջում, իսկ տարածում է սկսել գտնել 2009-ից: Հայ իրականության մեջ դժվար է պատկերացնել գումարը կամ արժույթն առանց շոշափելու, իսկ կրիպտոարժույթները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, դրանք վիրտուալ են:
Սկզբնական շրջանում, երբ Bitcoin-ը մտավ բորսա, արժեքը չէր գերազանցում անգամ 1 դոլարը: Այսօր 1 Bitcoin-ն արժե 4000-5000 դոլար, և այն շարունակում է աճել: Ճապոնիայում Bitcoin-ը և մյուս կրիպտոարժույթները պաշտոնապես համարվում են վճարման միջոց: Այլ պետություններում ևս կամաց-կամաց տարածում են գտնում կրիպտոարժույթները: Արդեն կան խանութներ, ռեստորաններ, սպասարկման այլ կենտրոններ, որտեղ գումարն ընդունում են կրիպտոարժույթների տեսքով:
Գոյություն ունեն կայքեր, որոնց միջոցով հնարավորություններ կան ստեղծել սեփական կրիպտոարժույթները: Ամսական նոր կրիպտոարժույթների թիվն աճում է 10-15-ով: Սակայն որևէ այլ կրիպտոարժույթ չի կարող հասնել Bitcoin-ին:
Bitcoin-ն արդեն համեմատում են ոսկու հետ, իսկ մի քանի տարի հետո, եթե այն շարունակի նույն տեմպով աճել, այն իր հայտնիությամբ կարող է չզիջել անգամ ԱՄՆ դոլարին:
Ինչևէ, գլոբալիզացիոն արագ զարգացող տեմպերը, որին նպաստում է նաև ինտերնետի և նրա միջոցով միլիոնավոր ծառայությունների ամենօրյա ավելացումն ու տարածումը, կյանքը տանում են դեպի վիտուալ նոր աշխարհ: Իսկ վիրտուալ աշխարհում գործում են վիրտուալ արժույթներ, որոնք տարածվում են մեծ արագությամբ և, հնարավոր է, մի քանի տարի անց սովորական արժույթներն իրենց տեղը զիջեն վիրտուալ արժույթներին: Կարելի է համարել, որ մենք արդեն ապրում ենք ապագայում…