60-ամյա Ռոբերտ Ջեյմս Քուֆլերը Միննեսոթայից մի ամբողջ տարի ապրել է իր մահացած մոր ու երկվորյակ եղբոր կողքին: Նա ոստիկանությանը պատմել է, որ չէր կարողանում ինքն իրեն ստիպել թաղել մերձավորներին, այդ պատճառով նրանց թողել է տանը:
Ռոբերտ Ջեյմս Քուֆլերը մեկ տարուց ավելի հյուրեր ներս չէր թողնում՝ այնտեղ մոր և եղբոր մարմինները պահելու պատճառով:
Ոստիկանություն էր կանչել նրա հարևանը՝ նա գանգատվել է վատ հոտից և մեծ թվով ճանճերից: Ժամանած սպան տանը հայտնաբերել է Ռոբերտի 94-ամյա մոր նեխած մարմինը և 59-ամյա եղբոր մումիան:
Ոստիկանությունում 60-ամյա տղամարդը պատմել է, որ իր մերձավորները մահացել են բնական պատճառներից մեկ ամսվա տարբերությամբ և որ նա պարզապես չի կարողացել ինքն իրեն ստիպել նրանց թաղել: Կասկածներ չհարուցելու համար ինքը մահացածների անունից շնորհավորական բացիկներ էր ուղարկում՝ բողոքելով առողջությունից և պատճառներ մտածում, թե ինչու նրանք չեն կարող մոտենալ հեռախոսին:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ Ռոբերտի մերձավորներն իսկապես մահացել են սեփական մահով: Քննությունը կասկածել է, որ տարեց տղամարդը թաքցնում էր մարմինները նրանց փոխարեն նպաստ ստանալու համար, սակայն այդ վարկածի համոզիչ ապացույցներ չի գտել: Ներկա դրությամբ Ռոբերտ Քուֆլերը կալանքից ազատվել է և նրան առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել են, հաղորդում է The Sun-ը: