Իր բաց լուսանկարներով հանրահայտ մոդել Քեյթ Ափթոնն ապացուցել է, որ ֆոտոսեսիայի գործընթացը կարող է վտանգավոր լինել։ Նա թոփլես կանգնել էր ապառաժի ծայրին, երբ սայթաքել ու ընկել է ջուրը։
Դեպքը տեղի է ունեցել Հարավային Ամերիկայի Արուբա կղզում, որտեղ մոդելը դիրքավորվել էր Sports Illustrate ամսագրի համար լուսանկարվելու։ Այդ պարբերականի շապիկները բազմիցս մեծ իրարանցում են առաջացրել հենց Քեյթի բաց լուսանկարների շնորհիվ։