Կոտլետներ՝ ձվային միջուկով
Advertisement 1000 x 90

Կոտլետներ՝ ձվային միջուկով

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

Կալորիականություն – 247 կկալ

Սպիտակուցներ – 17.4 գ

Ճարպեր – 14.9 գ

Ածխաջրեր – 9.6 գ

Բաղադրիչներ

Աղացած միս – 500 գ

Սոխ – 200 գ

Ձու – 4 հատ

Սպիտակ հաց – 100 գ

Կաթ – 200 մլ

Աղ՝ ըստ ճաշակի

Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Բուսայուղ – 10 մլ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել: Եփած ձուն ևս մանր կտրատել: Սոխը տապակել բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը: Խառնել ձուն և սոխը, աղ ցանել:

Հացը թրջել կաթի մեջ: Խառնել աղացած միսը և հացը, աղ և պղպեղ ցանել: Ստացված զանգվածից բլիթ ձևավորել: Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում դնել ձվով պատրաստված միջուկը: Բլիթով փաթաթել միջուկը և կոտլետ ձևավորել:

Կոտլետները շարել բուսայուղով պատած տապակին և դնել ջեռոցը:

40-45 րոպե թողնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Կարելի է նաև տապակել թավայի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը