Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 571 կկալ
Սպիտակուցներ – 7.7 գ
Ճարպեր – 28.5 գ
Ածխաջրեր – 73.5 գ
Բաղադրիչներ
- Բուսայուղ – 120 մլ
- Շագանակագույն շաքարավազ – 1/2 բաժակ
- Սպիտակ շաքար – 1/2 բաժակ
- Ձու – 2 հատ
- Ընկույզ – 100 գ
- Բաց չամիչ – 95 գ
- Աղ – 1/2 թ/գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Մշկընկույզ – 3/4 թ/գ
- Սոդա – 3/4 թ/գ
- Դարչին – 1 թ/գ
- Պանիր Ֆիլադելֆիա – 220 գ
- Վանիլին – 1 տուփ
- Շաքարի փոշի – 1 բաժակ
- Գազար – 375 գ
- Ալյուր – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ լցնել ձվերը, ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը: Ավելացնել աղ, փխրեցուցիչ, սոդա և համեմունքներ, խառնել: Խմորը պետք է պինդ ստացվի:
- Մանր քերել գազարը, կտրատել ընկույզը և խառնել բլենդերում: Չամիչը լվանալ տաք ջրով, չորացնել: Այդ ամենն ավելացնել խմորին և խառնել: Խմորը պետք է մի փոքր թուլանա: Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Կաղապարը պատել պերգամենտով, լցնել խմորը և թխել 35-40 րոպե:
- Պատրաստի թխվածքը սառեցնել սենյակային ջերաստիճանում, հանել կաղապարից և կիսել 2 մասի:
- Պատրաստել միջուկ տորթի համար. հարել սենյակային ջերմաստիճանի պանիրը շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլին, խառնել մինչև միասեռ զանգված ստանալը: Քսել ներքևի շերտին, ծածկել երկրորդով և ամբողջ տորթը պատել պանրային կրեմով: Զարդարել խմորի փշուրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը