Երբեմն սիրելի անձնավորության հետ բաժանումը ծանր փորձություն է: Չէ՞ որ, երբ նոր ենք սկսում հարաբերություններ ձևավորել, մենք հուսով ենք լինում, որ դրանք երկարատև կլինեն, իսկ կատարյալ տարբերակում`ամբողջ կյանքի համար, և հույսերի ու սպասումների կործանումը միշտ էլ ցավոտ է: Որոշ մարդիկ ենթագիտակցորեն զգում են, երբ ինչ-որ բան այնպես չի գնում: Նրանք զուգընկերոջ վարքագծի և վերաբերմունքի մեջ նկատում են առաջին հայացքից աննշան թվացող փոփոխություններ, և, եթե այդ հարաբերությունները թանկ են նրանց համար, աշխատում են շտկել իրավիճակը: Հնարավոր բաժանումը կանխատեսելը հնարավոր է, եթե որոշ նախանշաններ ճիշտ մեկնաբանես: Անգամ, եթե այդ բաժանումն անխուսափելի է, դժվար թե դա թուլացնի բաժանման ցավը, սակայն կօգնի գոնե պատրաստ լինել դրան զգայական մակարդակում: Նույնիսկ ամենամաքուր և անկեղծ սերն է երբեմն իրեն սպառում, և Ձեր առաջ բացվում են 2 հնարավորություններ` կամ ամեն ինչ անել հարաբերությունները փրկելու համար, կամ ընդունել կատարվածը և վերջակետ դնել:
- Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը
Անգամ ամենաամուր ընտանիքներում են վեճեր լինում, պատահական թե սպասելի օրինաչափ: Դրանք անխուսափելի են, սակայն իրար սիրող մարդիկ չեն վախենում վեճերից և խնդրահարույց իրավիճակների քննարկումներից, քանի որ գիտեն, որ իրենց զգացմունքները բավականաչափ ուժեղ են ցանկացած իրավիճակից դուրս գալու համար: Սակայն երբ ձեզնից որևէ մեկը խուսափում է կոնֆլիկտի առաջացումից, դա վկայում է այն բանի մասին, որ հարաբերությունները փխրուն են դարձել, և դուք ենթագիտակցության մակարդակում աշխատում եք դրանք փորձության չենթարկել նույնիսկ չնչին վեճերով գոնե տվյալ պահին:
- Փոխադարձ զգայականության նվազեցում
Ինտիմ հարաբերությունները երջանիկ զույգի կյանքի անբաժանելի մասն են: Երբ մարդիկ սիրում են միմյանց, նրանք վայելում են միմյանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, ամեն հպումը, ձգտում են հաճույք պարգևել զուգընկերոջը: Սակայն, երբ մերձեցումն ավելի ու ավելի հազվադեպ է դառնում և վերածվում պարտադիրի ֆորմատի, ակնհայտ խոսում է այն մասին, որ ժամանակն է քայլեր ձեռք առնելու:
- Զուգընկերոջը վանելը
Եթե զուգընկերոջ` ժամանակին այնքան հաճելի թվացող տեսքը, ձայնի ելևէջը, սովորությունները Ձեզ նյարդայնացնում են, դա արդեն ոչ ներդաշնակ հարաբերությունների վկայություն է: Հիշեք, թե ինչ էիք զգում Ձեր հարաբերությունների ամենասկզբում ամեն հանդիպման ժամանակ` ուրախություն, հուզմունք, սրտխփոց, այդ մարդուն տեսնելու և նրա հետ անվերջ խոսելու չմարող ցանկություն: Այդպիսի զգացմունքներ ու զգացողություններ միայն սերն է բերում, բայց երբ այն անցնում է, Դուք այլևս ոչինչ չեք զգում, բացի հոգնածությունից և հարատև սթրեսից:
- Կերպարի և ոճի փոփոխություն
Իհարկե, մեք ժամանակ առ ժամանակ ուզում ենք արտաքնապես փոխվել, և դա շատ նորմալ է: Բայց եթե կերպարի և հագուստի ոճի փոփոխությունները չափազանց կտրուկ են ու կարդինալ, ասենք, եթե ձեզնից որևէ մեկը որոշում է կայացնում ազատվել ավելորդ քաշից, դա նշան է այն բանի, որ ենթագիտակցորեն Դուք պատրաստվում եք Ձեր կյանքի հերթական էջը շրջել և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Փաստացի դա կարող է համարվել այն բանի արտացոլանքը, թե որքան ուժեղ են փոխվել կյանքի նկատմամբ Ձեր հայացքները, և այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ:
- Թող լինի, ինչ լինում է
Սիրող զույգերի պարագայում երկուսն էլ ահռելի ջանքեր են գործադրում այն բանի համար, որ պահեն հարաբերությունների ներդաշնակությունը, միմյանց նկատմամբ հարգանքը, հարթեն կոնֆլիկտը կամ գտնեն կոմպրոմիս: Իրավիճակն ինքնահոսի թողնելու և պասիվ կերպով դրա հանգուցալուծմանը սպասելու որոշումը վկայությունն է այն բանի, որ Ձեզ համար ըստ էության միևնույն է, թե դրանից ինչ դուրս կգա: Հավանական է, որ Ձեզ համար այնքան էլ կարևոր չէ` կպահպանվի՞ Ձեր միությունը, թե՞ ոչ, չի բացառվում, որ Դուք անգամ սպասում եք հարաբերությունների ավարտին, սակայն իրադարձությունները բեկել չեք շտապում:
- Ավելի հաճախ եք իրարից առանձին ժամանակ անցկացնում
Միասին անցկացրած ժամանակը սիրող զույգի համար ամենաերջանիկ ժամանակն է: Եթե ձեզնից յուրաքանչյուրն ավելի ու ավելի հաճախ է զբաղվում իր սեփական գործերով՝ միասին ֆիլմ դիտելու, զբոսնելու, ինչ-որ լուրջ հարց քննարկելու կամ ուղղակի զրուցելու փոխարեն, նշան է, որ հարաբերությունները գործնականորեն դատապարտված են, քանի որ դրանք պահպանելու համար Ձեր թանկագին ժամանակը վատնել չեք ուզում:
Դեպքերի մեծ մասում հարաբերությունները հնարավոր է պահպանել, սակայն միայն՝ եթե երկուսն էլ դա են ուզում: Խոսեք ձեր կեսերի հետ, հետաքրքրվեք նրանց կյանքով, աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել միասին, մի վախեցեք վեճերից և աշխատեք, շարունակ աշխատեք ձեր կյանքը գունեղ ու ներդաշնակ դարձնելու համար: Կրկնում եմ. բայց միայն այն դեպքում, երբ երկուսով էլ դա եք ուզում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը