Բաղադրիչներ
Ալյուր – 240 գ
Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
Աղ – 1 պտղունց
Վանիլին՝ ըստ ճաշակի
Կարագ – 90 գ
Շագանակագույն շաքարավազ – 80 գ
Ձու – 1 հատ
Քացախ (5 տոկոսանոց) – 1 թ/գ
Պիստակ (աղացած) – 40 գ
Քնջութ – 50 գ
Պատրաստման եղանակը
Խառնել մաղած ալյուրը փխրեցուցչի, վանիլինի և աղի հետ:
Հալած կարագը լավ հարել շաքարավազի հետ:
Ավելացնել ձուն, նորից լավ խփել հարիչի միջոցով:
Հետո ավելացնել քացախ և լավ խառնել զանգվածը:
Դրանից հետո լցնել ալյուրային խառնուրդը և փափուկ խմոր հունցել:
Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, թաթախել պիստակի և քունջութի խառնուրդի մեջ:
Գնդիկները շարել պերգամենտով պատած տապակին, մի փոքր սեղմել:
Թխվածքաբլիթները թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը