Վարորդական իրավունք ստանալու համար հարկավոր է որոշ կանոններ սովորել, չսխալվել, հետևել օրենքով նախատեսված սահմանափակումներին: Ցավոք, քչերն են հետևում օրենքներին: Այս պարզ հնարքները կօգնեն նորաթուխ վարորդներին:
Կողային հայելիների ճիշտ դիրքը
Եթե կողային հայելիները ճիշտ չեն հարմարեցված, ապա չեք կարողանա տեսնել ճանապարհի լիարժեք պատկերը: Այնպես արեք, որ տեսնեք հետևից եկող մեքենան:
Սովորեք ձեր մեքենային
Եթե նոր եք իրավունք ստացել և ուրիշ մեքենայով եք վարել սովորել, ձեզ հարկավոր է վարժվել նոր մեքենայի գաբարիտներին: Դրա համար արեք հետևյալ վարժությունը. Ասֆալտին դրեք պլաստիկ շիշ (առանց կափարիչի), ապա զգուշորեն անցեք մեքենայով շշի վրայով: Շշի ձայնը ձեզ կսովորեցնի զգալ մեքենայի չափերը:
Կատարյալ կայանում
Ավտոկայանման համար նույնպես հմտություն է պահանջվում: Բամպերի վնասվելուց խուսափելու համար պետք է կողմնորոշվել հայելիներով: Դրա համար մայթեզրին զուգահեռ կանգնելիս, ուշադիր հետևեք կողային հայելուն:
Ճիշտ հաղթահարեք ցեխաջրերը
Եթե առջևում ցեխաջրեր են, դանդաղեք, բայց մինչև ջրին հասնելը, հակառակ դեպքում կարող եք վնասել շարժիչային հատվածը: Մի քանի անգամ սեղմեք արգելակի հենակը, քանի որ համակարգը տաքանում է և հընթացս չորացնում ջուրը:
Հետևեք բարձր մեքենաների շարժին
Մի հետևեք միայն առջևից ընթացող տրանսպորտային միջոցներին: Ուշադրություն դարձրեք մեծ, բարձր փոխադրամիջոցների շարժին: Այդ մեքենաների վարորդները ճանապարհը վերևից են տեսնում և ավելի լավ գիտեն թրաֆիկի պատճառները:
Ետնամասի հայելիների ճիշտ դիրքը
Ոչ բոլորը գիտեն, որ հայելիները ունեն գիշերային և ցերեկային ռեժիմ: Այս նկարում դա պարզ երևում է:
Ձեռքի արգելակի մասին
Ձեռքի արգելակի հետ պետք է զգույշ լինել ձմռանը, քանի որ երկար կայանելուց մեխանիզմը կարող է սառչել: Դրա համար շատ ցուրտ եղանակներին կարելի է սահմանափակվել փարքինգ ռեժիմով, կամ մեխանիկական փոխանցման տուփի դեպքում, արագության կարգավորման ձողը որևէ ռեժիմի վրա հարմարեցնելով:
Եթե առջևից սլացող մեքենան դանդաղում է
Եթե առջևից սլացող մեքենան դանդաղում է, կամ միանգամից արգելակում, մի փորձեք նրան վազանցել, քանի որ դիմացից գնացող մեքենայի վարորդը դա կարող է ստիպված է արել՝ ճանապարհին կենդանիներ կան, մարդ և այլն:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը