Երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա դարձավ 63 տարեկան: Այդ առիթով Էմմին հուզիչ շնորհավորանք է գրել Instagram-ի իր պաշտոնական էջում.
«Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից՝ առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում՝ Աստված ջան, թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն՝ առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար:
Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղային, խիստ և պահանջկոտ, բայց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու և ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս ու երբեք չմոռանաս՝ ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես:
Happy Bday MAMAsh»։