Սուիցիդ ընտրող մարդկանց թիվը գերազանցում է բոլոր ցուցանիշները
Advertisement 1000 x 90

Սուիցիդ ընտրող մարդկանց թիվը գերազանցում է բոլոր ցուցանիշները

Ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 800 000 մարդ դիմում է ինքնասպանության, հաղորդում է Fox News պարբերականը: Սա նշանակում է, որ ամեն 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում 1 ինքնասպանություն:

aՄարդիկ թունավորվում են, կախվում, օգտագործում զենք՝ կյանքի հետ հաշիվները մաքրելու համար: Ինքնասպանությունների 75%-ը տեղի է ունենում աղքատ երկրների կամ եկամտի միջին աղբյուր ունեցող երկրների բնակիչների շրջանում: Ընդ որում, ինքնասպանություն տեղի է ունենում բոլոր տարիքային խմբերում:

Այնուհանդերձ, ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են 70 տարեկան և ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում:  Ճիշտ է՝ որոշ երկրներում ավելի անբարեկեցից վիճակում է գտնվում երիտասարդությունը: Ամբողջ աշխարհում հենց ինքնասպանությունն է համարվում 15-29 տարեկանների շրջանում մահվան պատճառներից ամենատարածվածը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ անհրաժեշտ է ձեռնարկել հնարավորինս ամեն ինչ սուիցիդի ցուցանիշները կրճատելու համար:

Ամենից հաճախ մարդիկ օգտագործում են թույներ, կախվելու մեթոդը և կրակող զենք: Եվ ինչպես ցույց է տալիս Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի փորձը, զենքի և թունավոր նյութերի տարածման դեմ կիրառվող նորմերի խստացումը դրականորեն է ազդում ինքնասպանության մակարդակի վրա:

Դրական ազդեցություն է թողնում ԶԼՄ-ներում և կինոֆիլմերում ինքնասպանության մատուցման փոփոխությունը: Մասնավորապես, չպետք է օգտագործել այնպիսի լեզու, որը կարող է մարդուն դրդել ինքնասպանության:  Անհրաժեշտ է ուշադիր հետևել հոգեպես անառողջ մարդկանց, թմրամոլներին և տոքսիկոմաններին:

Ընդ որում, ընդամենը 28 երկրներում են ներդրել ինքնասպանության կանխարգելիչ ծրագրեր: Սովորաբար, ավելի հաճախ կյանքի հետ հաշիվները մաքրում են տղամարդիկ: Հարուստ երկրներում տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում: Դա հատկապես վերաբերում է 50 տարեկան և ավելի մեծ տղամարդկանց:

Սակայն ընդհանուր առմամբ աղքատ և միջին եկամուտ ունեցող  երկրներում երիտասարդները և տարեց կանայք ավելի շատ են դիմում ինքանսպանության, քան հարուստ երկրներում ապրող նրանց տարեկիցները: Ընդ որում 70 տարեկանից մեծ կայանք 2 անգամ ավելի շատ են դիմում ինքնասպանության՝ 15-29 տարեկան կանանց համեմատ:

doctors.am