«Աստղային պատերազմներ» կինոէպոպեայի գլխավոր հերոսներից մեկի՝ Հան Սոլոյի մասին ֆիլմն անվանում է ստացել. այն կոչվելու է «Սոլո. աստղային պատերազմների պատմություն»: Այդ մասին Twitter-ում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ռոն Հովարդը:
Հովարդը հրապարակել է տեսանյութ, որտեղ մեծ բրդոտ թաթերը նրան ցուցանակ են հանձնում՝ վերնագրով: «Կտեսնվենք հաջորդ տարի»,- ասում է ռեժիսորն այն բանից հետո, երբ շրջում է ցուցանակը: CBS News հեռուստաալիքի տվյալներով՝ նոր ֆիլմը պատմելու է սկսնակ մաքսանենգ և օդաչու Հան Սոլոյի պատմությունը, որին մարմնավորելու է դերասան Օլդեն Էրենռայքը:
«Սոլո. աստղային պատերազմների պատմությունը» երեք սփին-օֆֆերից երկրորդը կդառնա «Վտարակ-մեկ. աստղային պատերազմներ» ֆիլմից հետո: Սպասվում է, որ Հան Սոլոյի մասին ֆիլմը կինոթատրոնների էկրաններ կբարձրանա հաջորդ տարվա մայիսի 25-ին:
Օրիգինալ կինոսագայում Սոլոյին մարմնավորվել է հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: