Կաննում կայացել է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան
Advertisement 1000 x 90

Կաննում կայացել է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան

Կաննի նշանավոր Փառատոնների պալատում կայացել է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան: Հոկտեմբերի 17-ին նախագիծը ներկայացրել են դրա պրոդյուսերները՝ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և «Սրեդա» կինոընկերության գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն, ինչպես նաև դերասաններ Կոնստանտին Խաբենսկին և Օլգա Սուտուլովան:

Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված սերիալի շնորհանդեսը դարձել է MIPCOM աուդիովիզուալ կոնտենտի շուկայի գլխավոր իրադարձությունը, որը հոկտեմբերի 16-ին բացվել է Լազուրե ափին:

Գրանդ-լսարանում հավաքված Կաննի հանրությանը ցուցադրվել է ութմասանոց ֆիլմի առաջին Էպիզոդը: Առաջին ալիքի գլխավոր տնօրենի խոսքով՝ ֆիլմի ստեղծողները մտադրություն չեն ունեցել Տրոցկու կենսագրությունը վերարտադրել իրականությանն առավելագույնս մոտեցված:

«20-րդ դարասկզբի քաղաքական գործչի կյանքի մասին պատմելու համար, իհարկե, ժամանակակից հեռուստատեսությունը պետք է օգտագործի այնպիսի լեզու, որը հասկանում է լսարանի մեծ մասը»,- նշել է նա:

«Տրոցկի» սերիալի ռեժիսորը Ալեքսանդր Կոտն է: Նկարահանումներին մասնակցել են նաև Մաքսիմ Մատվեևը, Եվգենի Ստիչկինը, Միխայիլ Պորեչենկովը, Սերգեյ Գարմաշը, Վիկտորյա Պոլտորակը: