Ֆրանսիայում վաճառքի են հանել տուն, որը կառուցվել է 187 տարի առաջ: Անշարժ գույքի գործակալներն արդեն այն համարել են աշխարհի ամենաթանկ տունը: Դրա արժեքը գնահատվում է 418 մլն դոլար:
Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը:
Les Codres առանձնատունը, որի մասին է խոսքը, գտնվում է երկրի հարավում: Ավելի վաղ այն պատկանել է Բելգիայի Լեոպոլդ Երկրորդ թագավորին, իսկ հետո այն օգտագործվել է որպես ձիթապտղի ֆերմա:
Առանձնատունն ունի 14 ննջարան, որոնց ինտերիերները զարդարված են թանկարժեք կահույքով և 19-րդ դարի նկարներով, մեծ լողավազան, բանկետի դահլիճ և 30 ձիերի համար նախատեսված ախոռ:
Առանձնատան տարածքում նաև տարածվում է Եվրոպայի ամենագեղեցիկ այգիներից մեկը, որտեղ տնկվել են ավելի քան 15 հազար բույսեր:
Հարևանությամբ ապրող հայտնիների թվում են՝ բրիտանիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդա Ուեբերը և Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը: