Հագուստի և աքսեսուարների Max Mara իտալական բրենդը կարճամետրաժ ֆիլմ է ստեղծել A coat tale («Հեքիաթ վերարկուի մասին») վերնագրով:
Այդ մասին հոկտեմբերի 18-ին պատմել են ընկերության ներկայացուցիչները:
Նշվում է, որ ժապավենը նկարահանված է T Brand Studio-ի հետ համագործակցությամբ: Բեմական շարժման ռեժիսորը Stephen Galloway-ն է:
Ֆիլմին մասնակցում է նաև Աննա Բարիշնիկովան՝ արտիստ Միխայիլ Բարիշնիկովի դուստրը: