«Լեոնարդո Դա Վինչի. Կենսագրություն» գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը բացահայտել է Վերածննդի դարաշրջանի հանճարի ամենաթանկ` «Աշխարհի Փրկիչը» կտավի գաղտնիքը։ Նա պատմել է այդ նկարում Քրիստոսի ձեռքում պահած արտասովոր թափանցիկ գնդի նշանակության մասին, հայտնում է The Guardian–ը։
Կտավում պատկերված է Քրիստոսը` Վերածննդի դարաշրջանի զգեստով, ձեռքում ապակե գունդ պահած։ Արվեստագետներն ու ֆիզիկոսներն արդարացիորեն նշում են այն հանգամանքը, որ օբյեկտը լիովին թափանցիկ է թվում, մինչդեռ իրականում նրա միջով թափանցող լույսը պետք է աղավաղված երևա: Իսկ Լեոնարդոն նկարել է այնպես, կարծես այն դատարկ ապակյա գունդ է, որը չի բեկում և չի խեղաթյուրում իր միջով անցնող լույսը:
Սա առաջացրել է մասնագետների տարակուսանքը, քանի որ գիտնական Լեոնարդոն շատ է զբաղվել օպտիկական պատրանքների ուսումնասիրմամբ, ինչի մասին վկայում են Վերածննդի հանճարի օրագրերում գտնված բազմաթիվ գրառումները: Կարո՞ղ էր արդյոք Լեոնարդոն այդպես սխալվել:
Ինչևէ, նոյեմբերի 15-ին Նյու–Յորքի Christie’s աճուրդի տանը «Աշխարհի Փրկիչը» կտավը աճուրդի է հանվելու։ Լոտի մեկնարկային գինը 100 մլն ԱՄՆ դոլար է։ Այս հանգամանքը նկարչի կտավը դարձնում է ամենաթանկ կտավներից մեկը։