Աղջկա հյուսը քաշելը՝ հայտնի պատմություն է… Ինչո՞ւ են տղաներն այդպես վարվում: Ինչպե՞ս տղաներին սովորեցնել, որ աղջիկների հետ պետք էմարդավարի վարվել: Ի՞նչ է հարկավոր քննարկել նրանց հետ, որ ապագա տղամարդը կարողանա հարգել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Լրագրող Նատալյա Կալաշնիկովան զրուցել է տարբեր ծնորղների հետ և եկել է հետևյալ եզրակացությանը:
Աղջիկների հյուսերը քաշելւ՝ նորմալ չէ:
Պետք է պարզ բան սովորեցնել. վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կուզեիր, որ նա քեզ հետ վարվեր:
Երեխային պետք է սովորեցնել ասել ոչ, պետք է նաև սովորեցնել հարգել ուրիշի ոչ-ը:
Մենք չենք կարող պաշտպանել երեխային վիրավորանքներից, հիասթափություններից: Պետք է սովորեցնել, որ կյանքն է այդպիսին և հարկավոր է վեր կանգնել այդ ամենից: Եվ լավագույն միջոցը՝ կոլեկտիվ զբաղմունքներն են՝ սպորտը, աշխատանքը, պարապմունքները:
Տղա երեխան պետք է հասնի իր նպատակին, իսկ դրա համար նրան պետք է միայն քաջալերել, այդ թվում նաև քաջալերել, որ նա ազատ և անկաշկանդ բացատրվի աղջիկների հետ: Ամեն գնով:
Պետք է տղայի էներգիան մղել ստեղծագործական հունով:
Դիմացինը չի կարող որս լինել, նա կարող է միայն զուգընկեր լինել:
Տղան պետք է կարողանա հետաքրքիր զբաղմունք առաջարկել աղջկան. մի բան, որ նրանք կարող են միասին անել:
Տղան պետք է ազատ շփվի, իմանա, թե ինչ է նախընտրում աղջիկը, որ կարողանա հետաքրքիր դարձնել շփումը:
Տղան պետք է կարողանա լսել, չընդհատել, չկոպտել:
Պետք է օգնել աղջկան միայն այն ժամանակ, երբ նա ինքն է այդ մասին խնդրում:
Չի կարելի աղջկան ձեռքով կամ մի այլ բանով դիպչել:
Ամաչելը՝ բնական է և նորմալ:
ezhikezhik.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը