Դերասանուհին փորձում է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո կարգավորել անձնական կյանքը New York Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում դերասանուհին խոստովանել է, որ իր անձնական կյանքում այս բարդ ժամանակաշրջանը հաղթահարել նրան սեփական երեխաներն են օգնում: Գրում է Elle.ru-ն:
«Մենք շատ ենք աջակցում միմյանց: Երեխաներն` իմ ամենամոտ ընկերներն են: Իմ կյանքում չկան մարդիկ, որոնք կկարողանան ինձ ավելի շատ աջակցել, քան երեխաներս», – խոստովանել է Ջոլին:
Մոլորակի ամենագեղեցիկ կանացից մեկի կյանքում այժմ դժվար փուլ է սկսվել: Իսկ այդ նույն ընթացքում արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` նրա նախկին ամուսնու կյանքն աստիճանաբար կարգավորվում է: Փիթը վերակագնել է շփումը նախկին կնոջ` Ջենիֆեր Էնիսթոնի հետ, ինչն այնքան էլ Ջոլիի սրտով չէ:
Բացի այդ այժմ արդեն դերասանին սկսել են 21-ամյա դերասանուհի Էլլա Պերնելի հետ հաճախ տեսնել: Իսկ արևմտյան լրատվամիջոցներն առանց հապաղելու զույգին սիրավեպ են վերագրում: Թեև Ջոլին որևէ կերպ չի մեկնաբանում նախկին ամուսնու մասին տեղեկությունները, սակայն խոստովանում է, որ իր կյանքում ամեն ինչ ամենևին էլ կատարյալ չէ:
«Դա չափազանց բարդ է: Ինձ ամենևին էլ դուր չի գալիս միայնակ լինել, և դա այն չէ, ինչ ես ցանկանում էի: Դրանում լավ ոչինչ չկա և ինձ համար չափազանց բարդ է: Հնարավոր է ինձ երբևէ հաջողվի այդ խնդիրները կարգավորել», – հայտարարել է դերասանուհին:
Ներկայումս 42-ամյա դերասանուհին իր ամբողջ ժամանակը փորձում է երեխաներին նվիրել, սակայն պարզվում է՝ երեխաների դաստիարակության հարցում տարաձայնություններ ունի Բրեդ Փիթի հետ:
Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ դերասանը համաձայն չէ երեխաների տնային կրթության հետ և ցանկանում է, որպեսզի նրանք դպրոց հաճախեն: Փիթը համաձայն չէ նաև Ջոլիի այն սկզբունքի հետ, որ երեխաներին չի կարելի որևէ բան արգելել: