Ամերիկացի փորձագետներն անվանել են 10 ամենաանհուսալի մեքենաների տասնյակը։
Ըստ Consumer Reports պարբերականի` ցուցակի առաջին տեղում է հայտնվել Chevrolet Camaro-ն, որում խնդրահարույց են անվանվում փոխանցման, էլեկտրականության և շարժիչի հետ կապված գործառույթները։ Դրան հաջորդում է Mercedes-Benz GLC-ը, որի մոտ հաճախ է հանդիպում արգելակման համակարգի և ղեկային կառավարման հետ կապված խոտանը։ Վարկանիշի երրորդ հորիզոնականում է Jaguar F-Pace-ը, այնուհետև գալիս են GMC Acadia-ն, Fiat 500-ը, Ford Focus-ը։
Փորձագետների տվյալներով՝ Ford Fiesta-ի տերերը հաճախ են ստիպված լինում վերանորոգել կլիմայի կարգավորման ու փոխանցման համակարգերը։ Volvo XC90-ում կարող են խնդիրներ առաջանալ էլեկտրականության և ուժային սարքավորման հետ։ Գնորդներին կարող են հիասթափեցնել նաև Cadillac Escalade-ը և Tesla Model X-ը։