Շուրջ 200 կանայք են ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Թոբեքի կողմից սեռական ոտնձգությունների մասին պատմել այն բանից հետո, երբ նախօրյակին համանման մեղադրանքներով հանդես է եկել 38 մարդ: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է LA Times թերթը:
Ավելի վաղ տուժածները հրատարակությանը պատմել են, որ Թոբեքն իրենց մոտենում էր զբոսայգիներում, բանկերում կամ Նյու Յորքի Մանհեթենի դեղատներում և խոստանում դարձնել Հոլիվուդի նոր աստղեր: Սակայն ավելի ուշ հարցազրույցների կամ ունկնդրումների ժամանակ աղջիկները ոտնձգությունների էին ենթարկվում նրա կողմից:
Այս նյութի լույս տեսնելուց հետո հեռախոսով, էլեկտրոնային փոստով և Twitter-ում համանման պատմություններով կիսվել են ևս ավել քան 200 կանայք:
Բացի այդ, Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքում վերջին մի քանի օրվա ընթացքում «ռեժիսորի հետ կապված» բազմաթիվ
հեռախոսազանգեր են ստացվել: