Կյանքի բարելավման 55 կարճ խորհուրդ
Advertisement 1000 x 90

Կյանքի բարելավման 55 կարճ խորհուրդ

Յուրաքանչյուր օր ժամանակ հատկացրե՛ք ֆիզիկական վարժություններին:

Լուրջ վերաբերվե՛ք երախտագիտությանը:

Ընդունե՛ք Ձեր աշխատանքը որպես արվեստ:

Սպասե՛ք լավագույնին, բայց պատրաստ եղե՛ք վատագույնի:

Կարդացե՛ք «Բենջամին Ֆրանկլինի ինքնակենսագրականը»:

Ծրագրեր կազմե՛ք շաբաթվա կտրվածքով:

Որոշե՛ք Ձեր կյանքի 5 հիմնական առաջնահերթությունները:

Ասեք «ո՛չ» շեղող հանգամանքներին:

Շատ ջո՛ւր խմեք:

Բարելավե՛ք Ձեր աշխատանքն ամեն օր:

Գտե՛ք Ձեր հոգևոր մենթորին:

Ամեն օր արթնացե՛ք ժամը 5-ին:

Օգտագործե՛ք փոքր քանակությամբ սնունդ:

Գտե՛ք Ձեր հերոսներին:

Ինքներդ հերոս դարձե՛ք ինչ-որ մեկի համար:

Ժպտացե՛ք անծանոթներին:

Եղե՛ք ամենաբարոյական մարդը Ձեր իսկ իմացածներից:

Ձգտե՛ք միայն կատարելության:

Վայելե՛ք կյանքի պարզագույն բարիքները և հաճույքները:

Խնայե՛ք ամսական եկամտի 10%:

Այցելե՛ք պատկերասրահներ:

Զբոսնե՛ք անտառում:

Երախտագիտության նամակնե՛ր գրեք նրանց, ովքեր օգնել են Ձեզ:

Մոռացե՛ք նրանց, ովքեր վիրավորել են Ձեզ:

Հիշե՛ք, որ առաջնորդությունը ենթադրում է ազդեցություն և ներգործություն, սակայն ոչ կոչումներ ու մրցանակներ:

Անմոռանալի պահե՛ր ստեղծեք Ձեր սիրելիների հետ:

Ընկերացե՛ք 5 նշանավոր մարդկանց հետ:

Դարձե՛ք չափազանց քաղաքավարի:

Անջատե՛ք կաբելային հեռուստատեսությունը:

Վաճառե՛ք Ձեր հեռուստացույցը:

Յուրաքանչյուր օր ժամանա՛կ հատկացրեք ընթերցանությանը:

Խուսափե՛ք լուրեր դիտելուց:

Բավարարվե՛ք Ձեր ունեցածով:

Հետևե՛ք Ձեր երազանքներին:

Եղե՛ք իրական: Ապրե՛ք իրականով:

Եղե՛ք կրքոտ անձնավորություն:

Ներողություն խնդրե՛ք, երբ զգում եք դրա անհրաժեշտությունը:

Երբեք բաց մի՛ թողեք այլ անձին շնորհավորելու հնարավորությունը:

Ունեցե՛ք Ձեր կյանքի տեսլականը:

Ճանաչե՛ք Ձեր ուժեղ կողմերը:

Ձեր միտքն ուղղե՛ք լավը նկատելու, այլ ոչ ինչ-որ բանի պակասի պատճառով անհանգստանալու վրա:

Համբերատար եղե՛ք:

Մի՛ հանձնվեք:

Կարգի՛ բերեք Ձեր տունը:

Օգտագործե՛ք անթերի բառեր:

​​Շա՛տ ճանապարհորդեք:

Ընթերցե՛ք Ջեյմս Ալենի «Մտածելակերպ, որ տանում է դեպի հաջողություն» գիրքը:

Հարգե՛ք Ձեր ծնողներին:

Առատաձե՛ռն եղեք:

Ձգտե՛ք լինել Ձեր թիմի ուժեղագույն անդամը:

Մի՛ սպառեք Ձեր էներգիան քննադատության վրա:

Ժամանա՛կ անցկացրեք լեռներում:

Զբաղված լինելու փոխարեն անցե՛ք արդյունքների ձեռքբերմանը:

Նորարարություննե՛ր մշակեք և կրկնե՛ք այլ մարդկանց հաջողությունները:

Քի՛չ խոսեք, շատ լսե՛ք:

blog.skill.am