ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից Էյլա Քեմփբելն ինքնատիպ ձևով է նշել իր ծննդյան 94-ամյակը:
Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է գերտատիկը թռչել պարաշյուտով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Թռիչքի ընթացքում նա պահպանում էր հանգստությունը և ամեն ինչ անում էր վստահորեն:
Վայրէջք կատարելուց հետո Էյլան հայտարարել է, որ երբ լրանա իր 95-ամյակը, ինքը դարձյալ կթռչի պարաշյուտով: Բայց նա դեռևս հեռու է համաշխարհային ռեկորդ սահմանելուց. ներկայում աշխարհում ամենատարեց կին պարաշյուտիստը Բրազիլիայի բնակչուհի Աիդա Մենդիսն է, որը 2013 թվականին թռիչք է կատարել 103 տարեկան հասակում: