Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, իր «Լեռնային մարգարիտ» նոր հավաքածուն ներկայացրել է Մոսկվայի «Զարյադիե» զբոսայգու մեդիակենտրոնում:
Այդ մասին հոկտեմբերի 25-ին հաղորդվում է մամուլի տեղեկագրում:
Ցուցադրությունը տեղի է ունեցել Mercedes-Benz Fashion Week Russia նորաձևության շաբաթի ծրագրի շրջանակներում:
Հավաքածուում տեղ են գտել ամենօրյա շրջազգեստներ և հարսանեկան հանդերձներ: Այշաթ Քադիրովան 2016 թվականից Firdaws նորաձևության տան տնօրենն է, որը 2009 թվականին հիմնադրվել է նրա մոր՝ Մեդնա Քադիրովայի կողմից: