Բաղադրիչներ
Ձու – 7 հատ
Շաքարավազ – 375 գ
Կարագ – 250 գ
Թթվասեր – 200 գ
Ալյուր – 200 գ
Կակաո – 8 ճ/գ
Սոդա – 1 թ/գ
Քացախ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար 7 դեղնուցները հարել 150 գ շաքարավազի հետ: Ավելացնել 200 գ կարագը, նորից հարել:
Հետո ավելացնել թթվասերը, որի մեջ նախապես պետք է լուծել սոդան և քացախը, հարել: Ավելացնել ալյուրը և 4 ճ/գ կակաո, հարել և ստանալ շոկոլադե խմոր:
Լցնել տապակի մեջ և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-40 րոպե:
Քանի դեռ թխվում է խմորը, հարել սպիտակուցները: Ավելացնել 150 գ շաքարավազը, շարունակել հարելը:
Հարած սպիտակուցները տեղադրել պատրաստի տաք խմորի վրա և նորից ուղարկել ջեռոց ևս 15 րոպե:
Պատրաստել ջնարակը. հալեցնել 50 գ կարագը 4 ճ/գ կակաոյի հետ: Ավելացնել 75 գ շաքարավազ, մի փոքր ջուր և եփել մինչև պնդանալը:
Լցնել տորթի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը