Էվերեստի վրա զոհվածների մարմինները դարձել են ուղեցույց (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էվերեստի վրա զոհվածների մարմինները դարձել են ուղեցույց

Հաղթահարել Էվերեստը՝ սխրանք է: Շատերը, գագաթին  չհասնելով՝ զոհվել են: Իսկ նրանց մարմինները մյուս լեռնագնացների համար դարձել են ուղեցույց, առջևում սպասվող վտանգների մասին զգուշացում…

Ջոմոլունգման ոչ միայն աշխարհի ամենաբարձր կետն է, այլ նաև մեծ գերեզմանոց: Գագաթին ձգտող հայտնի 4 000 մարդկանցից ոչ բոլորն են կարողացել ողջ վերադառնալ:

Լեռնագնացները, ում հաջողվել է հաղթահարել 7.9 կմ բարձրությունը, հասնելով մեռյալ գոտի, հանդիպել են «կանաչ կոշիկներ»՝ հնդիկ ժայռագնացի դիակը. նա մահացել էր 1966 թ: Նրա մարմինը համարվում է ամենահայտնին Էվերեստի վրա, քանի որ նշում է 8.5 կմ բարձրությունը:

Անգլիացի լեռնագնաց Դևիդ Շարփը, որոշել էր մեն-մանակ հաղթահարել գագաթը: Հասնելով «կանաչ կոշիկներին», որոշում է պատսպարվել քարանձավում, շունչ քաշելու համար: Նա այնտեղ էլ մնում է, կուչ եկած…

Ապշեցնող է այն փաստը, որ նրան տեսել են մահանալիս, բայց ոչ մեկը օգնություն չի ցուցաբերել…

Ամենահին դիակը, որը հայտնաբերվել է 1999-ին. այն գտել են 75 տարի անց: Ջորջ Մելորին ուզել է առաջինը հաղթահարել լեռը: Տեսեք, թե ինչ հետևանք է ունեցել այդ ձգտումը:

Իսկ ամենասահմրկեցուցիչը՝ Խանելորա Շմացի պատմություննէ: Նա առաջին կինն է, ում հաջողվել է հասնել գագաթին: Ետդարձին նա մահացել է բքից, մոտակա ճամբարից 100 մետր այն կողմ:

Մյուս վտանգների մասին՝ հոլովակում:

videoboom.cc

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը