Էյֆելյան աշտարակի վրա գոլֆի հարթակ է հայտնվել
Advertisement 1000 x 90

Էյֆելյան աշտարակի վրա գոլֆի հարթակ է հայտնվել

Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ խաղալու հնարավորություն է հայտնվել:

Մինի դաշտը, ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, տեղավորվել է 57 մետր բարձրության վրա:

Ինքնատիպ նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ այդ մարզաձևում գլխավոր իրադարձության՝ Ռայդերի գավաթի համար Եվրոպայի և ԱՄՆ-ի թիմերի ճակատամարտի նախաշեմին: Մրցախաղը տեղի կունենա եկող տարվա սեպտեմբերի 25-30-ին Le Golf National փարիզյան համալիրում:

Այս խոշորագույն մրցասպարեզը, որտեղ անցկացվում են ամենահեղինակավոր մրցումները, գտնվում է Փարիզի արվարձանում: «Բարձունքի վրա» գոլֆ կարելի Է խաղալ մինչև նոյեմբերի 5-ը: