Այսօր Քրիստինա Կարապետյանի հարսանիքն է
Advertisement 1000 x 90

Այսօր Քրիստինա Կարապետյանի հարսանիքն է

Քիչ առաջ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել դերասանուհի Քրիստինա Կարապետյանի և ռեժիսոր Կարո Նաղդալյանի պսակադրությունը: Արարողության առաջին լուսանկարները ներկայացնում է BRAVO.am-ը:

Զույգը պսակադրվել է դերասան Արթուր Հակոբյանի քավորությամբ: Նորահարսիկի խոսքով՝ նա ընտանիքի լավ ընկերն է:

Ամուսնական մատանիներով փոխանակվելուց և Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո նորապսակներն իրենց միությունը հարազատների և ընկերների հետ կնշեն ժամանցի կենտրոններից մեկում:

«Հարսանիքը գեղեցիկ արարողություն է, շատ ուրախ եմ և որգևորված»,- մեզ հետ զրույցում ասել է Քրիստինան: Պարզվում է՝ նորափեսան նախապես չի տեսել հարսի զգեստը. «Այն միանգամից եմ ընտրել, ու այնպես ենք արել, որ անակնկալ լինի Կարոյի համար»:

Հարսանիքի կազմակերպչական հարցերով զույգն ինքնուրույն է զբաղվել: Կյանքի կարևորագույն օրվա համար նրանք ընտրել են ռետրո ոճը:

bravo.am